Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Յուրիկ Հակոբյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Նորաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 439480, տրված՝ 25.05.2003թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ. Նորաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Նորաշեն, 3-րդ փողոց թիվ 8 / 1 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։