Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով` 1. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի / կցվում է /: 2. Հաստատել աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի / կցվում է /: 3. Հաստատել Սևան համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020թվականի հաստիքացուցակները, աշխատողների թվաքանակները և պաշտոնային դրույքաչափերը /հաստիքացուցակները կցվում են/: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` 2020թվականի հունվարի 1-ից: |