02.05.24
Ամփոփելով ապրիլյան վիճակագրությունը
|
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է գարնան երկրորդ ամսվա վիճակագրությունը: Համաձայն ստացված ամփոփագրերի` այս տարվա ապրիլ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 27 ակտային գրանցում: Սևան քաղաքում ապրիլ ամսին գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 3, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 3, Զովաբեր բնակավայրում`1, Գեղամավան և Սեմյոնովկա բնակավայրերում` մեկական ծնունդ։ Գրանցված ծնունդներից 16-ն աղջիկ է, 11-ը՝ տղա: 2024թ.-ի ապրիլ ամսին գրանցվել 27 մահ: Ապրիլ ամսվա ընթացքում ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 370.000 դրամ տուրք:Հիշեցնենք, որ ծննդյան, ...
Մանրամասն |
|
02.05.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է՝ բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։ Օրվա առթիվ Սևան քաղաքում և բնակավայրերում տեղի է ունեցել մի շարք նախաձեռնություններ մաքրության և բարեկարգման տեսքով՝ մասնակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների, երիտասարդների և բնակիչների: Նախաձեռնությանը միացան նաև Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք Զ. Անդրանիկի անվան հրապարակում իրականացրին մաքրության ...
Մանրամասն |
|
02.05.24
Ազդարարների համակարգի իրազեկման դասընթացները մեկնարկեցին Սևան համայնքից
|
Ազդարարների համակարգի ներդրման համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում տեղի ունեցավ առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Սևան համայնքից դասընթացի մասնակցում էին համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի մասնագետներ Լիլիթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, կրթամշակութային և սոցիալ-առողջապահական ոլորտի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը: Մասնակիցները ծանոթացել են Ազդարարների համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները ...
Մանրամասն |
|
01.05.24
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, համաքաղաքացիներ, աշխատանքի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ, որը աշխատավորի և բարիք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն է՝ բարձրաձայնելու աշխատանքի մարդու իրավունքների մասին, արժևորելու, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Բոլոր ժամանակներում բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։ Այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներ, վճռորոշ է յուրաքանչյուր պահը, մարտահրավերներն ամեն քայլափոխի են, որոնք պիտի հաղթահարվեն նաև նվիրյալ ու կառուցողական աշխատանքի շնորհիվ, որը ուժեղ և հզոր ...
Մանրամասն |
|
30.04.24
Հայտարարություն
|
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի ...
Մանրամասն |
|
29.04.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի կողմից, ըստ առաջնահերթությունների, մշակվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտեր: Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն 2025թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրային հայտերը: Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:
|
|
29.04.24
Այսօր Պարի միջազգային օրն է
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Ապրիլի 29-ը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: Այսօրն ունի իր խորհուրդը` միավորել բոլոր ուղղությունների պարերը` որպես արվեստի միասնական ձև: Պարի օրը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը պարի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն`պարի լեզվով: Շնորհավորում ենք Սևան համայնքում գործող պարային համույթներին` ի դեմս գեղարվեստական ղեկավարների, պարուսույցների, Պարի միջազգային օրվա առթիվ` մաղթելով ...
Մանրամասն |
|
29.04.24
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց Քաղաքացու օրվա միջոցառմանը
|
Քաղաքացու օրվա առթիվ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց մարզկենտրոն Գավառում տեղի ունեցող միջոցառումներին: Գավառի կենտրոնական հրապարակում,ի թիվս այլ համայնքների, տաղավարային ցուցադրությամբ ներկայացվեցին նաև Սևան համայնքի պատանիների և աղջիկների, արվեստի դպրոցի դասատուների ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան ուշադրության և գնահատանքի: #ՍևանիՀամայնքապետարան #ՀՀքաղաքացուօր #հայրենիքըպետություննէ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |