Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.06.25 Եվս մի քանի օր, և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը կբացի իր դռները
Ի ուրախություն սևանցիների, իրողություն է դարձել համայնքի համար առաջնահերթություն դարձած կարևորագույն ծրագրերից մեկը, որի շնորհիվ 2025-2026 ուսումնական տարին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները ոտք կդնեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երաժշտական հաստատություն: Իսկ մինչ այդ երաժշտական դպրոցի նորակառույց շենքում և հարակից տարածքում կահավորման, բարեկարգման վերջին աշխատանքներն են կատարվում, որին կհաջորդի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Նոր կառուցված շենքն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է բերելու Սևանի մշակութային կյանքում՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն: ... Մանրամասն
27.06.25 Ուշադրություն

Հարգելի բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 08:00-ից 20:00-ն, պայմանավորված Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի (բացառությամբ կմ11+000-կմ12+000 հատվածի) հիմնանորոգման աշխատանքներով, փակ է լինելու Սևան-Զովաբեր Հ-29 հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհահատվածը:

25.06.25 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում բացել է գրասենյակ
Հունիսի 25–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սևանի համայնքապետարանի շենքի 4–րդ հարկում նոր գրասենյակ բացեց, որի նպատակն է՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը՝ որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր: «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքների անդամներին՝ խթանում կայունությունը ... Մանրամասն
25.06.25 Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը
Սևան համայնքում հունիսի 25-ին մեկնարկեց առաջին զորակոչը, և սևանցիները Հայոց բանակ ճանապարհեցին իրենց որդիներին ու զավակներին: Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին, որոնք նախ՝ բժշկական զննություն, ապա՝ իրականացվեց վերջին փաստաթղթային գործընթացը։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց ... Մանրամասն
25.06.25 Ընդունելություն Սևանի համայնքապետարանում
Օրերս ավարտվել է 2025-ի ՀՀ հեծանվային մարզաձևերի առաջնությունը։ Սևանի հեծանվային ակումբի մարզիկ Սառա Մկրտչյանը հեծանվային (խճուղային և հեծանվահրապարակային) տարբեր մրցաձևերից Սևան է բերել 5 մեդալ՝ 2 արծաթ և 3 բրոնզ։ Մարզիկ Սառա Մկրտչյանին, նրա մարզչին՝ Արմեն Երիցյանին, Սևանի հեծանվային ակումբի հիմնադիր Հերմինե Անդրիկյանին և Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին Սևանի համայնքապետարանում հյուրընկալել էր Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Մարզիկ Սառա Մկրտչյանը ներկայացրեց դրվագներ առաջնությունից, իր մարզական առօրյայից: Մարզիչ Արմեն Երիցյանն անդրադարձ կատարեց հեծանվային ... Մանրամասն
25.06.25 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հուլիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «Ռուբուշ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, Լճաշեն բնակավայրում բազալտների հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (1-ին լսում):
Ակնկալում ենք ազդակիր Լճաշեն բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:

25.06.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Սիրելի նորակոչիկներ Մեկնարկել է 2025թ. ամառային զորակոչը, և Սևան համայնքում դուք առաջինն եք, որ պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի շարքերը: Հունիսի 25-րդ օրը մի այլ խորհուրդ ունի, որը միավորում է հպարտության ու հայրենիքի պաշտպան լինելու զգացողությունները: Դուք դառնալու եք մեր բանակի մի մասնիկն ու կենսունակ ուժը` այն ամրացնելով ձեր ներկայությամբ, ձեր արժանապատիվ ծառայությամբ: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայության երկամյա տարիներն անցկացնի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու պատվախնդրությամբ: Իհարկե, առջևում նաև դժվարություններ են ու փորձություններ, բայց միևնույն ժամանակ այդ ամենը հաղթահարելու շնորհիվ է, որ ձեռք եք բերելու ... Մանրամասն
24.06.25 Մասնակցային բյուջետավորում - 2025 Սևան համայնքում ավարտվել է քվեարկության փուլը
2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Առաջարկ-նախագծերի ներկայացման փուլն ավարտվել է ապրիլի 17-ին, որին հաջորդել է ներկայացված 6 ծրագրի քվեարկությունը: 2025 թվականի մայիսի 23-ից հունիսի 23-ը ներառյալ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին: Քվեարկությունն ավարտված է, հայտնի են այն ծրագրերը, որոնք ստացել են ամենաշատ հավանումները: «Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցում (Սևան բնակավայր) - 1365 հավանումԽաղային հրապարակ (Դդմաշեն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner