Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 112
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 112


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների կայանման համար լրացուցիչ խնդիրների առկայությունը, ապահովելով մատչելիության սկզբունքը՝ 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում առանձնացնել տեղեր և կատարել տեղհատկացումներ հետևյալ տարածքներում՝
1) Սևանի համայնքապետարանի վարչական շենքի,
2) «Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի,
3) «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի,
4) Վլ. Կարապետյանի անվան հրապարակի,
5) Զ. Անդրանիկի անվան հրապարակի,
6) կենտրոնական շուկայի հարակից տարածքներում
7) Նալբանդյան 26 շենքի հարակից տարածք
8) Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին հարող տարածք:
2. Տեղհատկացումները կատարելուց հետո իրականացնել գծանշման աշխատանքներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner