Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, հիմք ընդունելով Սևան քաղաքի Գեղամավան բնակավայրի բնակիչ Արման Ղարիբյանի և «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահի դիմումներն այն մասին, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Լատվիայի Ռիգա քաղաքում տեղի է ունենալու G-1 կարգի «RIGA OPEN 2025» թաեքվոնդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցելու է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի բնակիչ, մարզիկ Գոռ Արմանի Ղարիբյանը և մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն՝ 1. Մարզիկ Գոռ Արմանի Ղարիբյանի՝ «RIGA OPEN 2025» թաեքվոնդոյի միջազգային մրցաշարի մասնակցության նպատակով «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» ՀԿ-ի հաշվեհամարին («Ինեկոբանկ» ՓԲԸ՝ 2050042011201002) փոխանցել 100.000 դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |