Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Ալբերտ Գալստյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփակաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ իրեն պատկանող, Ծովագյուղ համայնքում գտնվող 05-049-0003-0015, 05-049-0036-0020 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 05-049-0003-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 17 / 1 բնակելի տուն հասցե։
2 05-030-0071-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 24-րդ փողոց, 5-րդ նրբանցք թիվ 11 / 2 հողամաս հասցե։
3 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։