Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով Սևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ԳԷՖ-ի միջև 01.12.2015թ. ստորագրված Մտադրությունների մասին Հուշագիրը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը`
1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հուշագրով ամրագրված, ինչպես նաև կողմերի միջև հավանության արժանացած Լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման նպատակային ֆոնդի ստեղծման և դրա կառավարման հայեցակարգի կիրառումը ապահովելու նպատակով բացել բանկային արտաբյուջետային հաշիվ:
2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`
- կազմակերպել բանկային արտաբյուջետային հաշվի բացման հետ կապված գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: