|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2013 թվականի N 29-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ «ՍԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԲԸ-Ի 80.8 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԳՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 49-րդ հոդվածների պահանջներով` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից համայնքի կողմից 40.0 մլն. դրամով գնված 80.8 տոկոս բաժնեմասի վճարումը կատարելու «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով, տարաժամկետ գրաֆիկով, 26.7 ամսվա ընթացքում, ամսական 1.5մլն. դրամ վճարումներ կատարելու պայմանով: 2. Նկատի ունենալով, որ գործող օրենսդրությամբ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից գնված բաժնեմասի հետևանքով ընկերության գոյություն ունեցող պարտքերը պետք է մարվի սեփականատիրոջ միջոցների հաշվին, ուստի համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի առ 01.07.2013թ. դրությամբ գոյացած կրեդիտորական պարտքերը ` 9.1 մլն. դրամի չափով / այդ թվում` աշխատավարձ` 5.3 մլն. դրամ, պետական բյուջեի գծով պարտք` 3.1 մլն. դրամ / մարելու «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով: 3. Առաջարկել «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի տնօրինությանը` ճշտել դեբիտորական / աբոնոմենտավճար / պարտքերի ոչ ժամկետանց լինելու հանգամանքը, միջոցներ ձեռնարկել դրանք գանձելու և այն ուղղելու կրեդիտորական պարտքերի մարմանը: 4. Որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|