|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 112-Ա |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների կայանման համար լրացուցիչ խնդիրների առկայությունը, ապահովելով մատչելիության սկզբունքը՝ 1. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում առանձնացնել տեղեր և կատարել տեղհատկացումներ հետևյալ տարածքներում՝ 1) Սևանի համայնքապետարանի վարչական շենքի, 2) «Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի, 3) «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի, 4) Վլ. Կարապետյանի անվան հրապարակի, 5) Զ. Անդրանիկի անվան հրապարակի, 6) կենտրոնական շուկայի հարակից տարածքներում 7) Նալբանդյան 26 շենքի հարակից տարածք 8) Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին հարող տարածք: 2. Տեղհատկացումները կատարելուց հետո իրականացնել գծանշման աշխատանքներ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -19 ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|