|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2025 թվականի N 85-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» թիվ 5-Ա որոշումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Սևան համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված և մշակված առաջարկների իրականացման վերաբերյալ հիմնավորումները՝ 1. Հավանություն տալ Սևան համայնքում 2025 թվականին իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված և մշակված հետևյալ ծրագրերին՝ 1) «Սևան համայնքի Սևան քաղաքում «Փոքրիկների երազանք» մանկական խաղահրապարակի կառուցում»; 2) «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի խաղահրապարակի կառուցում»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -17 ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|