Համայնքի 2016թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 60.9%-ով` 174.3մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 106.2մլն. դրամ: Նախորդ` 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 0.4 %-ով, կամ պակաս եկամուտները կազմել են 0.4մլն. դրամ: 2016թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 82.3%-ով / պլան` 128.4մլն. դրամ, փաստացի` 105.7մլն. դրամ /: 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 2016թ. առաջին եռամսյակում վարչական բյուջեում պակաս եկամուտները կազմել են 0 դրամ: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 65.4%-ով / պլան` 31.5մլն. դրամ, փաստացի` 20.6մլն. դրամ /: Նախորդ` 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 22.2%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել է 5.9մլն. դրամով: 2016թ. 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել են 0.9%-ով / պլան` 45.9մլն. դրամ, փաստացի` 0.5մլն.դրամ/: 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 0.4մլն. դրամ: 2016թ. 1-ին եռամսյակի ծախսերը կատարվել են` ելնելով եկամուտների կատարման մակարդակից: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են 58.1%-ով. 183.0մլն. դրամի դիմաց` 106.3 մլն. դրամ կամ թերակատարումը կազմել է 76.7մլն. դրամ: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 52.2%: Վարչական բյուջեի ծախսերն ապահովվել են 75.4%-ով: Թերակատարումը կազմել է 34.6մլն. դրամ, այդ թվում` 0.4մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսեր, 0.5մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 32.4մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 1.3մլն. դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր: 2015թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ` 2016թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերն ավելի են կատարվել 1.9մլն. դրամ կամ 1.8%: 2016թ. համայնքային բյուջեի 1-ն եռամսյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 35.7%-ով: Նախորդ` 2015թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 3.9մլն. դրամ: ՊԱՐՏՔԵՐ 2016թ. հունվարի 1-Ի դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմել են 175.4 մլն. դրամ, այդ թվում` խոշոր պարտքերից` 25.3 մլն. դրամ` «Ճան Շին»-ի գծով` 2012թ. տեղափոխված, և 143.5 մլն. դրամ ճանապարհային տնտեսության գծով պարտքեր` առաջացած 2014-2015թթ.: 01.04.2016թ. դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմել են 161.6 մլն. դրամ կամ 2016թ. 1-ին եռամսյակի ընթացքում մարվել է 13.8 մլն. դրամի պարտք` հիմնականում ճանապարհային տնտեսության հիմնանորոգման գծով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2016թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / կցվում են եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ թիվ 1, 2 հավելվածները /: