Հիմք ընդունելով այն, որ մի խումբ սևանցիների և մտավորականների կողմից քաղաքապետին հասցեագրվել է նամակ-առաջարկ, այն է` Սևանի երաժշտական դպրոցը անվանակոչելու տաղանդավոր կոմպոզիտոր և մանկավարժ, Սևան քաղաքի օրհներգի հեղինակ, երաժշտական դպրոցը 20 տարի ղեկավարած Վալերի Սարգսյանի անունով, միաժամանակ նշվել են այն բոլոր աշխատանքները, որն իրականացվել է նրա կողմից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով`
1. «Սևանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ն անվանակոչել Վալերի Սարգսյանի անունով: 2
. Հանձնարարել կրթության, մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին / պետ` Ա. Հովհաննիսյան / `
ներկայացնել առաջարկ հուշատախտակի պատրաստման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: