Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Սևան և Չեխիայի Հանրապետության Պրահա-Վինոր քաղաքների միջև միջև 19.09.2016թվականին կնքված համագործակցության Հուշագիրը, դրանցի բխող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկը`
1. Սևան քաղաքի Խաղաղության և Ս. Սևանեցի փողոցներին հարող, 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքն անվանակոչել «Պրահա-Վինոր այգի» անվանումով:
2. Աշխատակազմի քարտուղարին`
- որոշման օրինակն առաքել Չեխիայի Հանրապետության Պրահա-Վինորի քաղաքապետարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: