Ղեկավարվելով ՀՀ Կառավարության` 26 հուլիսի 2012 թվականի N 952-Ն «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ, ՀՀ կառավարության` 28.07.2011թ. նիստի «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համար անհրաժեշտ շենքերի / տարածքների, այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման վայրերին և պայմաններին հավանություն տալու մասին» N29 արձանագրային որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետի պահանջներով`
1. Թույլատրել Սևան համայնքի ղեկավարին համայնքի հաշվեկշռում հաշվառված, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկից 736.83քմ և 2-րդ հարկից 183.58քմ, ընդհանուր` 920.41քմ մակերեսով տարածքն անհատույց /մշտական/ օգտագործման նպատակով իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնի գործունեության համար:
2. Սևան համայնքի ղեկավար Ռ. Ղուկասյանին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հետ կնքել տարածքի անհատուց /մշտական / օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: