Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 34-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2015 թվականի N 34-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ 2015Թ. ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2015թ. 9 ամիսների բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2015թ. 9 ամսում համայնքի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 91.3%-ով, 396.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 361.9մլն. դրամ: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 6.8%-ով կամ ավել եկամուտները կազմել են 23.1 մլն. դրամ: 2015թ. բյուջեի 9 ամսվա վարչական մասը կատարվել է 98.8%-ով / պլան 359.3մլն. դրամ, փաստացի 355.1մլն. դրամ /:2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 25.5մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2015թ. համեմատությամբ ավելացել են 7.7%-ով: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 80.9%-ով / պլան 90.0 մլն. դրամ, փաստացի 72.8 մլն. դրամ /: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 3.2%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 4.2 մլն. դրամի չափով: 2015թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 18.4%-ով / պլան 37.0 մլն. դրամ, փաստացի 6.8 մլն. դրամ /, 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 2.4 մլն. դրամ կամ 26.3 %-ով: Վարչական բյուջեի թերակատարումը կապված է գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքերի, հողի վարձավճարի պլանների թերակատարման իսկ ֆոնդային բյուջեի թերակատարումը կապված է հողերի գծով օտարումների բացակայության հետ: Համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է ոիվ 1 հավելվածում:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 85.7%-ով: 412.5 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 353.7 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 58.8 մլն. դրամ / 14.3% /: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 88.4%-ով / 395.5 մլն. դրամ պլան, 349.7 մլն. դրամ փաստացի ծախս /, թերակատարումը կազմել է 48.8 մլն. դրամ, այդ թվում 1.9 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 29.9 մլն. դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 5.7 մլն. դրամ` շրջակա միջավայրի պաշտպանություն, 7.5 մլն. դրամ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն: 2014թ. 9 ամսվա համեմատությամբ 2015թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 22.7 մլն. դրամ կամ 7.0 %-ի չափով: 2014թ. 9 ամսվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 74.9%-ով / 81.5 մլն. դրամ պլան, 61.0 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2014թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 2.9 մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 57.0 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Համայնքի բյուջեի 2015թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2014թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: Համայնքի 2015թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 17.0 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 3.0 մլն. դրամի չափով մարզադպրոցի շենքի հիմնանորոգման ծախսեր և այլն: ՊԱՐՏՔԵՐ Համայնքի 01.01.2015թ. դրությամբ բյուջեի պարտքերը կազմում էին 97.2 մլն. դրամ: 01.10.2015թ. դրությամբ այն կազմում է 40.6 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ մարվել է 56.6 մլն. դրամ, այդ թվում` - 32.7 մլն. դրամ` փոսային հիմնանորոգման - 16.8 մլն. դրամ` ՀՈԱԿ-ի աշխատավարձի - 3.3 մլն. դրամ` նախագծի մշակման - 3.8 մլն. դրամ` այլ կարգի պարտքեր:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2015թ. բյուջեի 9 ամիսների կատարման մասին հաղորդագրությունը:


Կողմ -8

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner