Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով`
1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի վերակազմակերպման /միաձուլման/ միջոցով ստեղծել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ այսուհետ «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / ՀՈԱԿ /:
2. Հաստատել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
3. Սահմանել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ գործունեության առարկան, տեսակները, նպատակները.
3.1 Համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և դրանց աբոնենտային վճարների հաշվառման ու գանձման աշխատանքների կատարում.
3.2 Արտաքին լուսավորության ցանցի սպասարկման, նորոգման, պահպանման, շահագործման աշխատանքների իրականացում.
3.3 Բարեկարգման, նորոգման աշխատանքների իրականացում.
3.4 Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացում. 3.5 Օրենքով սահմանված այլ տնտեսական գործունեության իրականացում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: