Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. 88-րդ որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը և հիմք ընդունելով քաղ. Նարինե Բաղդասարյանի դիմումը՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող 0․03124հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.
1. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Նարինե Բաղդասարյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող 0․03124հա մակերեսով բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների՝ գործառնական նշանակության հողամասի։
2. Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող ճաշարանի գործառական նշանակությունը փոխել արտադրամաս:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։