Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2014 թվականի N 12-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքի 2014թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2014թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 78.6%-ով, 142.7 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 90.4 մլն. դրամ : Նախորդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 9.1%-ով կամ ավել եկամուտները կազմել են 9.3 մլն. դրամ: 2014թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 93.7 %-ով / պլան 115.3 մլն. դրամ, փաստացի 108.0 մլն. դրամ /: 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի 2014թ. 1-ին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 10.4 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2013թ. համեմատությամբ ավելացել են 10.6 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 80.1 %-ով / պլան 30.8 մլն. դրամ, փաստացի 24.7մլն. դրամ /: Նախորդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 6.9 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 1.4մլն. դրամի չափով: 2014թ. 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 14.8 %-ով / պլան` 27.4 մլն դրամ, փաստացի 4.1 մլն դրամ/, 2013թ. Նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 1.1 մլն դրամ կամ 20.7 %-ով :

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2014թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 48.3 %-ով: 229.4 մլն.դրամ պլանային ծախսերի դիմաց կատարվել է 111.0 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 118.4 մլն. դրամ: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2014թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով : Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 45.3% : (Հունվար ,փետրվար ամիսներին ֆինանսական միջոցների սղության պատճառով ՀՈԱԿ-ները չեն աշխատել ): Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 66.6%-ով (159.6մլն. դրամ պլան, 106.6 մլն. դրամ փաստացի ծախս), թերակատարումը կազմել է 53.0 մլն. դրամ` այդ թվում 11.6 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 37.5 մլն դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 1.1 մլն դրամ` սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն : 2013թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2014թ. Նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 9.8 մլն. դրամ կամ 10 %-ի չափով: 2014թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 35.5 %-ով /105.9 մլն. դրամ պլան,37.6 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2013թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 14.0 մլն. դրամի չափով կամ մոտ 59.3-ով ավելի : ՊԱՐՏՔԵՐ Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.14թ. դրությամբ կազմել են 127.5 մլն դրամ, այդ թվում` փողոցների փոսային նորոգման գծով ` 71.5 մլն. դրամ, փողոցային լուսավորության ցանցի կառուցման գծով պարտքը` 10.6 մլն. դրամ, ՀՈԱԿ-ների աշխատավարձի գծով` 31.1 մլն. դրամ / 2013թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար/, այլ պարտքեր` 14.3մլն. դրամ : 01.04.2014թ. դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 91.7 մլն. դրամ կամ առաջին եռամսյակի ընթացքում մարվել է ընդհանուր 35.8 մլն. դրամի պարտք :

Ընդունել ի գիտություն համայնքի 2014թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / հավելվածները կցվում են /:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner