|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունիսի 2013 թվականի N 25-Ա |
ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԳՈՒ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով, որ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Սևան համայնքում 01.06.2013-31.12.2013թթ. ժամանակահատվածում իրականացվելու է «Ակտիվ մարզական կյանք` Սևանում» ծրագիրը, ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի պահանջներով՝ 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել վերակառուցելու Սևանի քաղաքային այգին` սկսելով մարզահրապարակի կառուցումից: 2. Ծրագիրն ընտրվել է ՏԻՄ-ի կողմից և ՏԻՄ-ը պատրաստ է ապահովել համաֆինանսավորում 36 474 773 ՀՀ դրամի չափով: 3. Քաղաքային զբոսայգում կառուցվող այգին և մարզահրապարակը ենթակա չէ օտարման: 4. Այգու և մարզահրապարակի կառուցման համար, հնարավորության դեպքում, ներգրավվել նաև այլ դոնոր կազմակերպությունների: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|