|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2016 թվականի N 4-Ա |
ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով, հաշվի առնելով քաղաքապետի առաջարկությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Սևան քաղաքում արհեստական խոտածածկույթով ֆուտբոլի խաղադաշտի կառուցելու նախաձեռնությունը` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 31 հասցեում գտնվող զբոսայգու սպասարկման համար նախատեսված 18.54հա հողատարածքից առանձնացնել 1.5հա հողատարածք / հյուսիս-արևմտյան հատված / ` կառուցելու արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ` ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի լիարժեք գործունեության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|