Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սևան համայնք, գ. Լճաշեն, 22-րդ փողոց թիվ 3 հասցեի բնակիչ Մեջնուն Կարապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Լճաշեն համայնք, 21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող 1300քմ մակերեսով հողատարածքում 2020-2023թթ. կառուցված բնակելի նշանակության շինություններն ինքնակամ ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Մեջնուն Կարապետյանին պատկանող, Լճաշեն համայնք, 21-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող 1300քմ մակերեսով հողատարածքում 2020թ. կառուցված 36.75քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 23.32քմ/, 2023թ. կառուցված 125.96քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 105.20քմ/ և 21.95քմ մակերեսով կառուցված աստիճանահարթակը ճանաչել ինքնակամ ։
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։