Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ․ Սարգիս Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 160 հասցեում գտնվող հողամասը /վկայական՝ 08042022-05-0041/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 160 հասցեում գտնվող 0․1049հա մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր՝ 0․1013հա մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 160 բնակելի տուն հասցե;
2) երկրորդ միավոր՝ 0․0036հա մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 160 / 1 տնտեսական շինություն հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։