Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 12.06.2019թ. թիվ 28-Ա և 04.05.2021թ. թիվ 32-Ա որոշումներով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին հատկացվել է տարածք Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների և մեծահասակների վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով, կնքվել է համապատասխան պայմանագիր, որը դադարեցվել է 2025 թվականի ապրիլի 14-ին, հիմք ընդունելով Հիմնադրամի գործադիր տնօրենի լիազորված անձի դիմումը, Սևան քաղաքում մեծահասակների վերականգնողական կենտրոնի գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 17 / 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի (վկայական՝ 14082025-05-0052) 2-րդ հարկի 168.59քմ ընդհանուր մակերեսով տարածքը, համաձայն հատակագծի, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: