|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2011 թվականի N 13 |
ՀԱՄԱՅՆՔԻ 2011թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 82.5 %-ով, 106.3 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 87.6 մլն. դրամ: Նախորդ` 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 0.3 %-ով կամ պակաս եկամուտները կազմել են 0.3 մլն. դրամ: 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 90.2 %-ով / պլան 95.6 մլն. դրամ, փաստացի 86.2 մլն. դրամ /: 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի 2011թ. առաջին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 3.9 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2010թ. համեմատությամբ ավելացել են 4.7 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 68.6 %-ով / պլան 28.5 մլն. դրամ, փաստացի 19.6 մլն. դրամ /: Նախորդ` 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 11.9 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել են 2.1 մլն. դրամի չափով: 2011թ. 1-ին եռամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 13.2 %-ով / պլան 10.6 մլն. դրամ, փաստացի 1.4 մլն.դրամ /, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 4.2 մլն. դրամ կամ 74.8 %-ով: Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2010թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 49.2 %-ով: 131.8 մլն.դրամ ծախսերի դիմաց կատարվել է 64.9 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 66.9 մլն. դրամ: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով կամ միջին հաշվով 45.0 %` / հունվար ամիսը չեն աշխատել փետրվարը վճարվել է 2-3-ով/ : Վարչական բյուջեի ծախսերը կատարվել է 57.1%-ով (111.3մլն. դրամ պլան, 63.6 մլն. դրամ փաստացի ծախս), թերակատարումը կազմել է 47.7 մլն. դրամ, այդ թվում 7.1 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 23.6 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 9.7 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 4.5 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն: 2010թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2011թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 14.1 մլն. դրամ կամ 28.5 %-ի չափով: 2011թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 48.7 %-ով / 40.5մլն. դրամ պլան, 19.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2010թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 5.8 մլն. դրամի չափով, կամ մոտ 22.6 %-ով ավելի : Համայնքի բյուջեի 2011թ. 1-ին եռամսյակի ծախսերը և համեմատականը 2010թ. 1-ին եռամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: Համայնքի 2011թ. 1-ին եռամսյակի բյուջեից վճարվել է 19.1 մլն. դրամի չափով ասֆալտապատման / նորոգման/ պարտքեր: ՊԱՐՏՔԵՐ Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.11թ. դրությամբ կազմել են 26.1մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման գծով`20.4 մլն. դրամ, որից 2011թ. մարվել է 19.1 մլն դրամը : Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Ընդունել ի գիտություն համայնքի 2011թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
1-ին եռամսյակ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|