Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`
Համայնքի 2016թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիա` պակասեցնել 18999.7 հազ. դրամ, հաստատել տարեկան 28106.3 հազ. դրամ.
2. Պետության կողմից ՏԻՄ պատվիրակված լիազորությունների` ՔԿԱԳ բաժնի գծով մուտքեր, ավելացնել 55.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 5555.2 հազ. դրամ.
3. Հողի օտարումից մուտքեր` պակասեցնել 50000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 133700.0 հազ. դրամ.
4. Կապիտալ սուբվենցիա ճանապարհային տնտեսության գծով` ավելացնել 50000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 50000.0 հազ. դրամ:
ԾԱԽՍԵՐ
1. ՔԿԱԳ բաժնի պահպանման ծախսեր / բաժին 01, խումբ 3, դաս 3, հոդված 4111 /, ավելացնել 55.2 հազ. դրամ, հաստատել տարեկան 4356.0 հազ. դրամ. 2. Սուբսիդիա «ԳԿՀ» ՀՈԱԿ-ին, / բաժին 08, խումբ 2, դաս 1, հոդված 4511 /, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 12000.0 հազ. դրամ.
3. Մշակութային միջոցառումների կազմակերպման ծախսեր / բաժին 08, խումբ 2, դաս 4, հոդված 4239 /, պակասեցնել 2999.7 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.3 հազ. դրամ.
4. Նվիրատվություններ հասարակական կազմակերպություններին / բաժին 08, խումբ 4, դաս 2, հոդված 4819 /, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0 դրամ.
5. Սուբսիդիա ՀՈԱԿ-ներին / բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511 /, այդ թվում`
5.1 ««Բողբոջ» մ/մ» ՀՈԱԿ` պակասեցնել 1200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 32000.0 հազ. դրամ.
5.2 ««Զարթոնք» մ/մ» ՀՈԱԿ` պակասեցնել 2200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 21800.0 հազ. դրամ.
5.3 ««Հեքիաթ» մ» ՀՈԱԿ` պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 34500.0 հազ. դրամ.
5.4 ««Գալիք» մ/մ» ՀՈԱԿ` պակասեցնել 1600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 29500.0 հազ. դրամ.
6. Սուբսիդիա ՀՈԱԿ-ներին / բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511 /, այդ թվում`
6.1 «Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ` պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 31000.0 հազ. դրամ.
6.2 «Երաժշտական դպրոց» ՀՈԱԿ` պակասեցնել 1800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 26000.0 հազ. դրամ.
6.3 «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ` պակասեցնել 2200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 22400.0 հազ. դրամ:
7. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր / քարտեզագեոդեզիական ծախսեր, բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5133 /` ավելացնել 6300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 6300.0 հազ. դրամ:
8. Ճանապարհային տնտեսության գծով 2016թ. հիմնանորոգման ծախսեր / բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113 /` պակասեցնել 6600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 53400.0 հազ. դրամ:
9. Բնակարանային տնտեսության գծով ծախսեր, այդ թվում` նստարանների ձեռքբերում / բաժին 6, խումբ 1, դաս 1, հոդված 5111 /` ավելացնել 300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 300.0 հազ. դրամ:
10. Հաստատել համայնքի 2016թվականի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները: