Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ մասի կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղ. Հրաչիկ Հովսեփյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 16 հասցեում գտնվող ավտոտնակի՝ վարձակալության իրավունքով զբաղեցրած 27․95քմ մակերեսով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի չհամապատասխանող հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Հրաչիկ Հովսեփյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 16 հասցեում գտնվող ավտոտնակի՝ վարձակալության իրավունքով զբաղեցրած 27․95քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 16 հասցե, ուղղակի վաճառքի կարգով, 1քմ՝ 4441․8 դրամ, օտարել` Սևան համայնք, գ․ Գեղամավան, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 տան բնակիչ Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանին ։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։