Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2088-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2024 թվականի N 2088-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղ. Վազգեն Գասպարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի քաղ. Լարիսա Սուրենի Հակոբյանին պատկանող 0․125հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Լարիսա Սուրենի Հակոբյանին /ծնված` 09․08․1948թ/ պատկանող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված և փաստացի օգտագործվող 0․10397հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լարիսա Սուրենի Հակոբյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Լարիսա Հակոբյանին պատկանող 0․10397հա մակերեսով հողատարածքում 1967-1998թթ. կառուցված 114․4քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 79․7քմ/, 27․9քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 18․9քմ/, 8․80քմ մակերեսով բաց պատշգամբը, 1986թ․ կառուցված 11․8քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 9․1քմ/ ճանաչել Լարիսա Սուրենի Հակոբյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 15 բնակելի տուն հասցե:
3. Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 6-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող 0․10397հա մակերեսով հողատարածքում 2020թ․ կառուցված 24․7քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 18․5քմ/ և 6․9քմ մակերեսով պարիսպը ճանաչել ինքնակամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner