Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և հիմք ընդունելով, որ Տարածքային զարգացման հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում իրականացվելու են հիմնանորոգման ծրագրեր, որոնք ներառում են նաև գույքի ձեռքբերման բաղադրիչը, հաշվի առնելով քանդման աշխատանքների ընթացքում շինանյութի կուտակումը և այդ շինաշխատանքների համար դրա ոչ պիտանի լինելը`
1. Օտարել «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի գույքը և շինանյութը` ուղղակի վաճառքի կարգով:
2. Հիմնանորոգման ծրագրերի իրականացման մեկնարկից առաջ ստեղծել գույքագրման հանձնաժողով:
3. Հիմնանորոգման ծրագրերի իրականացման ընթացքում ստեղծել շինանյութի հաշվառման հանձնաժողով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: