Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`
1. Հաստատել Սևան համայնքի 2015թ. բյուջեն`
1.1 Վարչական բյուջեի եկամուտները` 472200.0 հազ. դրամ
1.2 Վարչական բյուջեի ծախսերը` 473208.2 հազ. դրամ
1.3 Վարչական բյուջեի դեֆիցիտը` 1008.2 հազ. դրամ
1.4 Ֆոնդային բյուջեի եկամուտները` 115000.0 հազ. դրամ
1.5 Ֆոնդային բյուջեի ծախսերը` 115009.2 հազ. դրամ
1.6 Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը` 9.2 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումը ֆոնդային բյուջե` 6000.0 հազ. դրամի չափով:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամտատեսակները, ծախսերը` գործառնական և տնտեսագիտական դասակարգման, ինչպես նաև վարչական և ֆոնդային բյուջեների գծով տարեսկզբյան ազատ մնացորդները` համաձայն 1-6 հատվածների: