Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՄԱՅԻՍԻ 2025 թվականի թիվ 939-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 154 հասցեում գտնվող հողատարածքում նոր նկուղային մասով երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին /գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան/ տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 23.05.2023թ. N 34 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկտով։
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2025թվականի ՄԱՅԻՍԻ 12
ք.Սևան