Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի թիվ 1141-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Երևան, Նոր Նորք, Գյուլիքևխյան փողոց թիվ 17 / 25 բնակարանի բնակիչ Արման Աբրահամյանի լիազոր անձ Մարգարիտա Միրզախանյանի դիմումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող տնամերձի /ծածկագիր՝ 05-030-0058-0006/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող տնամերձի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 2-րդ փողոց, թիվ 21 բնակելի տուն հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Արման Աբրահամյանի լիազոր անձ Մարգարիտա Միրզախանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2022թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04
ք.Սևան