Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

04 ՀՈՒՆՎԱՐԻ 2022 թվականի թիվ 1-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Խանզադյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Սևան համայնքի սեփականություն հանդիսացող 913.76հա մակերեսով անշարժ գույքից /վկայական` 2215118/«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին տրամադրել ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 33 / 67 հասցեում գտնվող 6․0քմ մակերեսով հողատարածքը տաղավարի տեղադրման համար, մինչև 31․12․2028թ․ ժամկետով, կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար` տարեկան 300 դրամ կառուցապատման վճարով:
2. Զգուշացնել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին` հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Խանզադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2022թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 04
ք.Սևան