 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թվականի թիվ 129-Ա
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` 05-040-0209-0001 կադաստրային ծածկագրով /գ․ Լճաշեն/, 0․09383հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել պետական գրանցում:
2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 3-րդ կետի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2025թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 20
ք.Սևան