Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի թիվ 1032-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի, համայնքի ավագանու` 15.01.2021թ. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 7-Ն և 24.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2021թվականի հունվարի 15-ի N7-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 14-Ն որոշումների պահանջներով` որոշում եմ. 

1. Հաստատել Սևան համայնքի 2021թվականի բյուջեի եկամուտների եռամսյա բաշխման համամասնությունները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Սևան համայնքի 2021թվականի բյուջեի ծախսերի եռամսյա բաշխման համամասնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել Սևան համայնքի 2021թվականի բյուջեի ծախսերի կատարման համապատասխան նախահաշիվները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2021թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29
ք.Սևան