ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
04 ՀՈՒՆՎԱՐԻ 2022 թվականի թիվ 3-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Վահան Մանուկյանի դիմումը` ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 54 հասցեում տեղադրված 5.87քմ մակերեսով տաղավարը, 2.52քմ մակերեսով հարթակը և զբաղեցրած 21.3քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ հարթակը, տաղավարը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գործարանային փողոց, 2 շենք 54 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի՝ 20.12.2021թ. թիվ 998-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 28.12.2021թ. պետական գրանցում ստացած 5.87քմ մակերեսով տաղավարը` 1969 դրամ, 2.52քմ մակերեսով հարթակը` 1քմ` 17721 դրամ, զբաղեցրած 21.3քմ մակերեսով հողատարածքը, որի` 16.78քմ` 1քմ` 4441.8 դրամ և 4.52քմ` 1քմ` 13324 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 27 բնակարանի բնակիչ Վահան Մանուկյանին:
2. Քաղ. Վահան Մանուկյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վահան Մանուկյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2022թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 04
ք.Սևան