Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի թիվ 1135-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մայիս Գևորգյանի հայտը՝ որոշում եմ.

1. Մայիս Գևորգյանին տրամադրել նախագծման թույլտվություն Գեղարքունիքի մարզ, Սևամ համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց թիվ 13 հասցեում գտնվող հողատարածքում բնակելի տան, ավտոտնակի և հողամասի պարագծով ցանկապատի կառուցման համար :
2. Մայիս Գևորգյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Մայիս Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2022թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03
ք.Սևան