Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevanhamaynq@mail.ru


ՈՐՈՇՈՒՄ

03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի թիվ 1137-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Սևակ Սարգսյանի դիմումը` Սևան համայնք, գ․ Լճաշեն, 21-րդ փողոց թիվ 34 / 2 հասցեում կառուցված 22․77քմ մակերեսով տնտեսական շինությունը, 17․32քմ մակերեսով կիսաքանդ շինությունը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 919․8քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ տնտեսական շինության, կիսաքանդ շինության և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.

1. Սևան համայնք, գ․ Լճաշեն, 21-րդ փողոց թիվ 34 / 2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 14.09.2022թ. թիվ 1028-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 27․09․2022թ․ պետական գրանցում ստացած 22․77քմ մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ՝ 2056 դրամ, 17․32քմ մակերեսով կիսաքանդ շինությունը՝ 1քմ՝ 2056 դրամ, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 919․8քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 792․0 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած գ․ Լճաշեն, 20-րդ փողոց թիվ 21 տան բնակիչ Սևակ Սարգսյանին:
2. Քաղ. Սևակ Սարգսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Սևակ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                    ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2022թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03
ք.Սևան