Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ տնտեսական շինության, կիսաքանդ շինության և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հաշվի առնելով քաղ. Սևակ Սարգսյանի դիմումը` Սևան համայնք, գ․ Լճաշեն, 21-րդ փողոց թիվ 34/2 հասցեում կառուցված 22․77քմ մակերեսով տնտեսական շինությունը, 17․32քմ մակերեսով կիսաքանդ շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 919․8քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին․ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Լճաշեն, 21-րդ փողոց թիվ 34/2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 14.09.2022թ.-ի թիվ 1028-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված 27092022-05-0048 պետական գրանցում ստացած 22․77քմ մակերեսով տնտեսական շինությունը, 17․32քմ մակերեսով կիսաքանդ շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 919․8քմ մակերեսով հողատարածքը / տնտեսական շինություն ՝ 22․77x2056=46815․12 դրամ, կիսաքանդ շինություն 17․32x2056=35609․92դրամ հողատարածք` 919․8x792․0=728481․6 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած գ․ Լճաշեն, 20-րդ փողոց թիվ 21 տան բնակիչ Սևակ Սարգսյանին: 2. Քաղ. Սևակ Սարգսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Սևակ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: