Այսօր: Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 13/01/2025
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարը անդրադարձ կատարեց 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին, իրականացված ծրագրերին, որին հաջորդեցին հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Սևանի զինկոմիսարիատ ներկայացնել համայնքում հաշվառված 20-50 տարեկան զինապարտ քաղաքացիների անվանացուցակները.
- Գեղարքունիքի մարզպետարան առաքել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերաբերյալ կիսամյակային տեղեկատվություն.
- Համագործակցելով վարչական ղեկավարների հետ, մասնակցությամբ սոցիալական աշխատողի՝ մշակել համայնքի տեղական, սոցիալական ծրագիրը.
- Իրազեկել համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ՊԵԿ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ.

Մ. Ռաֆայելյանին`

- Նախապատրաստել 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը.
- Մարզպետի աշխատակազմ ներկայացնել համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2025 թվականի հաստիքացուցակները.

Ն. Հարությունյանին`

- Համագործակցելով մշակութային կենտրոնի ԳԿՀ-ի հետ՝ կազմակերպել Հունվարի 28-ին նվիրված միջոցառում.
- Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենի հետ քննարկել փետրվարի 1-ից մանկապարտեզում բացվող նոր խմբի հաստիքացուցակը, տեխնիկական և կազմակերպչական հարցեր.

Ռ. Մանուկյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և անասնաբույժների հետ և մինչև հունվարի 20-ը ներկայացնել անասնագլխաքանակի հաշվառման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.
- Համագործակցելով վարչական ղեկավարների հետ՝ բնակիչներին ծանուցել գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագրերի վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար պատրաստել տեղեկատվություն համայնքի տարածքում գործող հանքավայրերի և դրանց հատկացված հողի նպատակային նշանակությունների վերաբերյալ.
- Ներկայացնել 2024թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
- Իրականացնել վերահսկողություն համայնքային ճանապարհների և փողոցների հարակից տարածքներում առկա մեքենա-մեխանիզմների, կողմնակի առարկաների տեղափոխումը կատարելու համար.

Դ. Թորոսյանին`

- Իրականացնել վերահսկողություն Սևան համայնքում իրականացվող էներգաարդյունավետության ծրագրի նկատմամբ.
- Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստել 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերի առաջնահերթությունների վերաբերյալ.
- Բնակչությանը իրազեկել 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի» վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner