Նկատի ունենալով, որ քաղաքային զբոսայգու զգալի մասը չի շահագործվում և չի ծառայում իր նպատակին, ուստի
1.Քաղաքային զբոսայգու ՙՎարչական շենք՚ և ՙԲեմ՚ կոչվող համայնքային սեփականության շինությունները, թույլատրել տրամադրելու վարձակալության, իսկ 5.83հա կից հողատարածքը ` կառուցապատման իրավունքով մրցույթի: 2.Սահմանել` - շենք - շինությունների վարձակալության վճար - 1քմ տարածքի համար` տարեկան 1000 դրամ, - հողատարածքի վարձավճար - յուրաքանչյուր 1քմ-ի համար` տարեկան 5 դրամ /հիմք` համայնքի ավագանու 30.05.08թ. թիվ 3 նիստի որոշումը/: 3.Պարտավորեցնել վարձակալ Ա. Գոնչոյանին, որ քաղաքային զբոսայգու վարձակալած տարածքները պետք է կառուցապատվեն, պահպանվեն և շահա•ործվեն բացառապես գործառնական նշանակությանը համապատասխան:
|