Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների կայանման համար լրացուցիչ խնդիրների առկայությունը, ապահովելով մատչելիության սկզբունքը՝ 1. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում առանձնացնել տեղեր և կատարել տեղհատկացումներ հետևյալ տարածքներում՝ 1) Սևանի համայնքապետարանի վարչական շենքի, 2) «Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի, 3) «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի, 4) Վլ. Կարապետյանի անվան հրապարակի, 5) Զ. Անդրանիկի անվան հրապարակի, 6) կենտրոնական շուկայի հարակից տարածքներում 7) Նալբանդյան 26 շենքի հարակից տարածք 8) Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին հարող տարածք: 2. Տեղհատկացումները կատարելուց հետո իրականացնել գծանշման աշխատանքներ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |