Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, միաժամանակ հաշվի առնելով, որ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ բաժնետոմսերի շուրջ 80.8 տոկոսը պատկանում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին`
1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ներքոհիշյալ աղբատար տրանսպորտային միջոցները նվիրաբերել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին`
աղբատար ԳԱԶ-330700-1014 մակնիշի, 669 US 34 պետհամարանիշի, 2007թ. արտադրության ավտոմեքենա
աղբատար ԳԱԶ-53-19, ԿՕ-413 մակնիշի, 470 US 34 պետհամարանիշի, 1991թ. արտադրության ավտոմեքենա
աղբատար ԿՕ-413, ԳԱԶ – 53 մակնիշի, 464 US 34 պետհամարանիշի 1989թ. արտադրության ավտոմեքենա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: