Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել սեփականության իրավունքով Դիանա Գասպարյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, համայնք Նորաշեն, 2-րդ փողոց թիվ 9 հասցեում գտնվող հողատարածքի /ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված վկայական՝ 14032016-05-0022/ սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները ՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, Նորաշեն համայնք, 2-րդ փողոց թիվ 9 հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: