2015թ. տարեկան արդյունքներով իրականացվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրում: Գույքագրումը կատարվել է ըստ առանձին հիմնարկությունների և քաղաքապետարանի: Արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին: Համայնքի մսուր-մանկապարտեզների, արտադպրոցական հիմնարկների, «Գրադարանների կենտրոնացված համակարգ», «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ների գույքագրման ընդհանրացված ամփոփագիրը ներկայացված է հետևյալ ցուցանիշներով: 01.01.15թ. դրությամբ գույքի արժեքը կազմել է ընդամենը. այդ թվում`
հիմնական միջոցներ` 118772.1 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 8766.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 127539.0 հ. դրամ
Տարվա ընթացքում դուրս է գրվել
հիմնական միջոցներ` 153.8 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 1115.0 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 1268.8 հ. դրամ
Համայնքի բյուջեի միջոցներով և մի շարք ծրագրերի իրականացմամբ ստացվել է
հիմնական միջոցներ` 6749.9 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 1511.0 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 8260.9 հ. դրամ
Տարեվերջին` առ 01.01.2016թ. դրությամբ, ՀՈԱԿ-ների գույքի ձեռքբերման արժեքը կազմել է
հիմնական միջոցներ` 125368.2 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 9162.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` ՀՈԱԿ-ներ 134531.1 հ. դրամ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գույքը 01.01.2015թ. կազմել է
հիմնական միջոցներ` 12434.4 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 468.0 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 12902.4 հ. դրամ
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից գույքի դուրսգրում չի կատարվել: Տարվա ընթացքում քաղաքապետարանի հաշվեկշռից «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ անհատույց օգտագործման իրավունքով տեղափոխվել են 65012.9 հազ. դրամի հիմնական միջոցներ, և 01.01.2016թ. դրությամբ ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմում է
հիմնական միջոցներ` 77447.3 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 468.0 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 77915.3 հ. դրամ
«Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ գույքի ձեռքբերման արժեքը 01.01.2015թ. դրությամբ կազմել է
հիմնական միջոցներ` 9114.6 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 25.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 9140.5 հ. դրամ
Տարվա ընթացքում օտարվել է «Կամազ» մակնիշի մեկ ավտոմեքենան լրիվ ամորտիզացման, ոչ պիտանի լինելու պատճառով, դուրս է գրվել 6 աղբաթափ տրանսպորտային միջոց` ընդհանուր 1366.0 հազար դրամ արժողությամբ, և 01.01.2016թ. դրությամբ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի գույքի ձեռքբերման արժեքը կազմել է
հիմնական միջոցներ` 7748.6 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 25.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 7774.5 հ.դրամ
Քաղաքապետարանի հաշվապահական հաշվեկշռում հիմնական միջոցների արժեքը 01.01.2015թ. դրությամբ, ըստ գույքագրման արդյունքների, կազմել է
հիմնական միջոցներ` 498631.4 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 3656.1 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` քաղաքապետարան` 502287.5 հ. դրամ
Քաղաքապետարանի հաշվեկշռից դուրսգրումները, օտարումները, ՀՈԱԿ-ների հաշվեկշիռներին տեղափոխումները կազմել են 47950.2 հազ. դրամ, այդ թվում`
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տարածքի օտարում /ձեռքբերման արժեքով/՝ 8600.0 հ. դրամ
Աղբամուղի հարթակի հանձնում համատիրությանը՝ 400.0 հ. դրամ
Ոչ պիտանի, լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների դուրսգրում, խոտանում՝ 9430.5 հ. դրամ
Անհատույց հանձնում « Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում » ՀՈԱԿ հաշվեկշիռ՝ 29219.7 հ. դրամ:
2015թ. տարվա ընթացքում քաղաքապետարանի հաշվեկշիռ մուտքագրվել են 917.0 հ. դրամ հիմնական / համակարգչային տեխնիկա/ և 253.0 հ. դ արագամաշ առարկաներ: 01.01.2016թ. դրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմել է
հիմնական միջոցներ` 451598.2 հ. դրամ.
արագամաշ առարկաներ` 3909.1 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ 455507.3 հ.դրամ
Համայնքի գույքի ընդհանուր / ձեռքբերման գներով / արժեքը 01.01.2015թ. դրությամբ կազմել է
հիմնական միջոցներ` 638952.5 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 12916.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 651869.4 հ.դրամ
Հիմնական միջոցների դուրսգրումները, օտարումներ կազմել են ընդհանուր 49470.0 հազ. դրամ, արագամաշ առարկաներինը՝ 1115.0 հազ. դրամ.
Հիմնական միջոցների ձեռքբերումները և անհատույց հանձնումները կազմել են ընդհանուր 72679.8 հազ. դրամ, արագամաշ առարկաներինը՝ 1764.0 հազ. դրամ:
01.01.2016թ. դրությամբ համայնքի գույքի /ձեռքբերման արժեքով/ արժեքը կազմել է
հիմնական միջոցներ` 662162.3 հ. դրամ
արագամաշ առարկաներ` 13565.9 հ. դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ` 675728.2 հ.դրամ
Համայնքի ավագանու` 09.08.2013թ. N 29-Ա որոշման համաձայն` համայնքի սեփականությանն է անցել «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության բաժնետոմսերի 80.8 %-ը, որը գնվել է ընկերությունից 40.0 մլն. դրամ տարաժամկետ վճարման պայմանով: Վճարումը 01.01.2016թ. դրությամբ ավարտվել է, և համայնքի բաժնեմասը ընկերությունում կազմում է 99.2 %: Կցվում է տարեկան գույքագրման արդյունքների ամփոփագիրը / հավելված թիվ 1 /:
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով` 1. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2015թ. տարեկան գույքագրման արդյունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |