Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով Արսեն Մնացականյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Կառուցապատման աշխատանքներ կատարելու համար Արսեն Մնացականյանին տրամադրել` Սևան համայնք ք. Սևան, Խ․ Աբովյան փողոց թիվ 6 / 9 հողամաս հասցեում գտնվող 19․9քմ մակերեսով /կադաստրային ծածկագրով՝ 05-004-0023-0087, վկայական՝ 13112024-05-0027/ հողատարածքը` տաղավարի տեղադրման համար, 15 տարի կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար տարեկան 300 դրամ կառուցապատման վճարով: 2. Զգուշացնել Արսեն Մնացականյանին հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերի ամբողջ գումարը քաղաքացու կողմից Սևան համայնքի բյուջե վերականգնելուց հետո: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։