|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2009 թվականի N 23 |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՙՄ ԵՎ Ռ ԲԻԶՆԵՍ - ԴԻԶԱՅՆ՚ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով 30.04.1996թ. ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքի պահանջները` 1. Թույլատրել ՙՄ և Ռ Բիզնես - Դիզայն՚ ՍՊԸ-ին` Սևան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակներում տեղադրել գովազդ` 1քմ-ի համար ամսական 1500 դրամ տեղական տուրքի վճարով: 2. Կազմակերպության հետ կնքել գովազդի տեղաբաշխման թույլտվության մասին պայմանագիր: 3. Սահմանել` - Մ և Ռ Բիզնես - Դիզայն՚ ՍՊԸ-ն պարտավոր է պահպանել գովազդի բովանդակությունը և լեզուն` ըստ ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքի պահանջների, որոնց խախտման դեպքում ենթակա է պատասխանատվության: - Չթույլատրել գովազդային վահանակների տեղադրման համար թույլատրված հասցեների, չափերի և կանոնների խախտումներ:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|