Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումն և հիմք ընդունելով Ռուզաննա Կարապետյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 4 շենք 89 հասցեում գտնվող / վկայական` 30112021-05-0021/ զբաղեցրած 100․0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Ռուզաննա Գագիկի Կարապետյանին պատկանող Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 4 շենք 89 հասցեում գտնվող 100․0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 48․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին և կատարել պետական գրանցում տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 98 հողամաս հասցե։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 4 շենք 89 հասցեում գտնվող 100․0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 48․0քմ մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 98 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով օտարել, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 4441․8 դրամ վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5210f926-fad6-4f3c-bf3a-27d48d6a250d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner