Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետի պահանջներով, ինչպես նաև նկատի ունենալով, որ Սևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոց թիվ 12 / 1-8 հասցեում գտնվող շինությունը չի օգտագործվում, 1. Թույլատրել` գործող կարգով օտարելու Սևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոց թիվ 12 / 1-8 հասցեում գտնվող, չօգտագործվող, 16.28քմ տարածքով շինությունը / հողամասի չափը` 0.001628հա / : 2. Շինության օտարման գին սահմանել շուկայական գնահատման արժեքը: 3. Որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:
|