Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 66 և 67 հոդվածների և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների`
1. Թույլատրել վարձակալության հանձնելու
համայնքային սեփականության բնակելի տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 200 դրամ.
համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 1000 դրամ.
Գագարինում սահմանել տարեկան վարձավճար 1քմ - 200 դրամ:
համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները` տարեկան վարձավճար սահմանելով 1քմ - 200 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
- Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոց` Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման վճար տարեկան - 400 դրամ.
- քաղաքի մյուս տարածքներում տեղադրվող օբյեկտների համար 1քմ տարեկան վճար - 300 դրամ.
- Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ տարեկան վճար - 150 դրամ.
- ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1քմ հողատարածքի համար տարեկան վճար - 150 դրամ.
- ավտոտնակների համար յուրաքանչյուր 1 քմ համար տարեկան վճար - 150 դրամ.
- բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար 1քմ հողօգտագործման, կառուցապատման տարեկան վճար - 150 դրամ.
- գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար 1 քմ համար տարեկան - 30 դրամ.
- ավտոկայանատեղերի համար յուրաքանչյուր 1 քմ համար հողօգտագործման վճար սահմանել տարեկան - 130 դրամ.
- գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման 1 քմ տարեկան վարձավճար - 120 դրամ.
- բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան - 100 դրամ.
- առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ` 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
- գյուղատնտեսական հողերի օգտագործման վճար 1քմ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար` 1քմ-1.88 դրամ :
- արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող 1քմ հողերի վճար - 30 դրամ
- կանաչապատման, բարեկարգման նպատակով տրամադրված 1քմ հողի վարձավճար տարեկան - 30 դրամ
- ք.Սևան, Նաիրյան 164 հասցեում (քաղաքապետարանի վարչական շենքում) 1քմ ոչ բնակելի տարածքների վարձակալության տարեկան վարձավճար - 5 000 դրամ:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքների 1քմ ընթացիկ տարվա համար - 200 դրամ.
4. Սահմանել` համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :
5. Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար - 1000 դրամ:
6. Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 1քմ - 621 դրամ,
- ուղղակի վաճառքի գին սահմանել հողի կադաստրային արժեքը 1քմ - 1242 դրամ,
- ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածին չհամապատասխանող վարձակալության իրավունքով պատկանող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել 1քմ - 1242 դրամ: